Բյուջեից 36 մլն դրամ կհատկացվի «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի համար
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 26 նախագծերից միայն 8-ով գործադիրը նախատեսում է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում կատարել: Այդ նախագծերից մեկով նախատեսում է կառավարության պահուստային ֆոնդից 2.3 մլրդ դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը (հաշվարկը ներկայացվում է ստորև) պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2,365,000.0 հազ դրամի սահմանված չափաքանակով»:
Բյուջեի մեկ այլ վերաբաշխման նախագծով մոտ 36 մլն դրամ կհատկացվի Երևան-Էջմիածին մայրուղում «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները