ՆԱՏՕ-ն վտարում է ռուս դիվանագետներին
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի առաքելությունը կիսով չափ կկրճատվի, իսկ ութ դիվանագետներ կարտաքսվեն: Հաղորդվում է, որ նրանք կասկածվում են թշնամական լրտեսական գործունեության մեջ: Դիվանագետները Բրյուսելից պետք է հեռանան մինչև հոկտեմբերի վերջ: Այս մասին գրում է Euronews-ը։
Նախօրեին ռուսների վտարման մասին առաջինը հայտնեցին բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դաշինքի աղբյուրներին: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն նման քայլից հետո վստահության ճգնաժամի մասին էր խոսել
«Եթե նախկինում ինչ-որ մեկը հավատում էր ՆԱՏՕ-ի հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր դրանք չկան»,- ասել էր դիվանագետը:
Կողմերի միջև երկխոսությունը կտրուկ վատթարացավ 2014 թվականին ուկրաինական ճգնաժամից հետո, ՆԱՏՕ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ գործնական համագործակցության դադարեցման մասին՝ միաժամանակ պահպանելով քաղաքական շփումները դեսպանների մակարդակով: Դաշինքը մի քանի անգամ կրճատել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության թիվը, 2018-ից Ռուսաստանը ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին