ԱՄՆ-ը F-15 կործանիչներ է տեղափոխել Հունաստան Սև ծովում զորավարժություններին մասնակցելու համար
Ամերիկյան F-15E Strike Eagle կործանիչների խումբը Միացյալ Նահանգներից ժամանել է Հունաստանի «Լարիսա» ավիաբազա՝ մասնակցելու «Castle Forge» բազմազգ զորավարժություններին: Ինտերֆաքսը» գրել է, որ հինգշաբթի այդ մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
«Castle Forge» զորավարժություններն ընդգծում են Սևծովյան տարածաշրջանում հավաքական պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ի հանձնառությունը՝ նպաստելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ փոխգործունակության բարձրացմանը: Բացի այդ, «Castle Forge»-ը ի ցույց է դնում ճգնաժամի պահին արձագանքելու համատեղ ուժերի կարողությունը»,-ասված է հայտարարության մեջ:
Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ Ջեֆ Հարրիգյանն ասել է. «Castle Forge»-ը կբարձրացնի դաշնակիցների հետ ամբողջովին ծայրահեղ վիճակում գտնվող տարածաշրջանում աշխատելու մեր ունակությունը»: