Բաքուն չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպման հավանականությունը
«Պաշտոնական Բաքուն չի բացառում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու համար։ Interfax.az-ի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումը: Ավելի վաղ երկու երկրների արտգործնախարարները հանդիպել էին Նյու Յորքում: Մենք չենք բացառում ապագայում նմանատիպ հանդիպման անցկացումը», - ասել է Աբդուլաևան:
Նրա խոսքով, Ադրբեջանը կողմ է բանակցությունների միջոցով հարցերը լուծելուն, հավելելով, թե ներկայումս պետք է ուշադրություն դարձնել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների կետերի իրականացմանը՝ առանձնացնելով «հաղորդակցության բացումն ու սահմանների սահմանազատումը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա