07.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, 6 հիվանդի վիճակը ծանր է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 6-ին կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր:
Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13599 քաղաքացու հետազոտություն, որից 1185-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 02.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
- 01.10.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 29.09.2021. Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան