Խոշորացված 38 համայնքում համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություն կանցկացվի. Գնել Սանոսյան
«Մենք ընտրությունների անցկացման երեք օր ունենք՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 և դեկտեմբերի 5, որի արդյունքում ՀՀ-ում կունենանք 79 համայնք՝ ներառյալ Երևանը, Գյումրին և ազգային փոքրամասնությամբ բնակեցված 5 համայնքը»,- կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ նախորդ օրը կառավարությունը գրավոր ընթացակարգով երկու որոշում կայացրեց, քանի որ դեկտեմբերի 5-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ և 60-օրյա ժամկետը պետք է պահպանվեր:
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ որոշումների արդյունքում Հայաստանում ձևավորված
79 համայնքից 7-ը որևէ մեկի հետ միավորված չեն լինի. մնացած 72-ը համայնքային փնջերում են ընդգրկված լինելու:
«Նախորդ օրվա մեկ որոշմամբ մենք 441 համայնք միավորեցինք 38 համայնքային միավորի փնջերի մեջ և այնտեղ դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն:
Նախարարը տեղեկացրեց, որ երկրորդ որոշմամբ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում նույնպես ընտրություններ տեղի կունենան, բայց քանի որ այդ համայքներում ընտրողների թիվը 4000-ից քիչ է, ապա այդ երկու համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով:
Նա տեղեկացրեց, որ երկու համայնքն էլ ազգային փոքրամասնություններով են բնակեցված, բայց խոշորացվող են:
Ըստ Սանոսյանի՝ հոկտեմբերի17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կկայանան նախկինում խոշորացված Գյումրի, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի համայքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Շամիրամ, Ֆերիկ և Ֆիոլետովո համայնքներում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց, որ նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Իջևան, Ստեփանավան և Կապան արդեն խոշորացված համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արզնի և Լերմոնտով համայնքներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան