Խորվաթիայում դրոնների օգնությամբ անտառներ են տնկում
Խորվաթիայում, աշխարհում առաջին անգամ, անօդաչու թռչող սարքերի միջոցով սկսել են անտառներ տնկել դժվարամատչելի տարածքներում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Դրա համար ստեղծվել են հատուկ սերմացու ռումբեր, որոնք թռչող սարքերով գցվում են բարձրությունից լեռնային և հեռավոր վայրերում: Այսպիսով, գետնին ավազի և սերմի խառնուրդ է ընկնում։ Անօդաչու թռչող սարքերն այնպես են հարմարացվել, մեկ սարքը կարող է տեղափոխել մինչև ինը պարկուճ:
Ռումբերի ձևավորումն այնպես է արված, որ այն կարող է հեշտությամբ տեղադրվել անօդաչու թռչող սարքի բեռնախցիկում, ինչպես նաև դուրս ընկնել դրանից առանց որևէ խնդիրների՝ հրահանգի դեպքում: Սարքերը վերահսկվում են ավտոմատ ռեժիմով:
Խորվաթական նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Հունաստանը, Ալբանիան և ԱՄՆ-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան