«Կասպերսկի» ընկերությունը հրապարակել է թափանցիկության մասին իր առաջին հաշվետվությունը
«Կասպերսկի» ընկերությունն իր Տեղեկատվական թափանցիկության գլոբալ նախաձեռնության շրջանակներում 2020-ին և 2021-ի առաջին կեսին ամբողջ աշխարհում իրավապահ մարմիններից և պետական կառույցներից ստացված հարցումների վերաբերյալ տվյալներ է հավաքել:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, 2020-ի ընթացքում ընկերությունը 15 երկրներից 160 հարցում է ստացել իշխանության մարմիններից, իսկ 2021-ի առաջին կեսին՝ 105-ը 17 երկրներից։ Բոլոր հարցումները հենց սկզբից անցնում են ներքին ստուգման պարտադիր ընթացակարգ, որի նպատակն է համոզվելը, որ դրանք ռիսկեր չեն ստեղծում օգտատերերի անվտանգության և գաղտնիության համար, ինչպես նաև համապատասխանում են տեղական կամ միջազգային օրենսդրությանը:
Օգտատերերի տվյալների ստացմանն ուղղված հարցումների բաժինը կազմել է 17,5% 2020-ին և 15% 2021-ի առաջին կեսին: Բոլոր նման հարցումները մերժվել են, քանի որ չեն համապատասխանել ներքին ստուգման պահանջներին կամ պահանջվող տվյալները չեն հայտնաբերվել:
Օգտատերերի տվյալները ենթադրում են տեղեկատվություն, որը «Կասպերսկի» ընկերության պրոդուկտների և ծառայությունների օգտատերերը կամավոր տրամադրում են ընկերությանը, որպեսզի նրա լուծումները կարողանան լիարժեք աշխատել սարքերում: Դ
ա, օրինակ, տեղեկատվություն է լիցենզիայի կամ օպերացիոն համակարգի տարբերակի մասին: Ընդ որում, ընկերությունը չի մշակում և չի պահպանում տվյալներ, որոնք ստեղծում և փոխանցում են օգտատերերը (անգլերենով դրանք անվանում են «content data»)։ Բացի այդ, «Կասպերսկի» ընկերությունը պետական և իրավապահ մարմիններին չի տրամադրում ոչ ուղիղ, ոչ էլ միջնորդավորված հասանելիություն այն ենթակառուցվածքներին, որտեղ գտնվում են օգտատերերի տվյալները։
«Կասպերսկի» ընկերությունն ստացել է նաև տեխնիկական փորձաքննություն ստանալու հարցումներ՝ MD5-հեշերի, կոտրանքի ցուցիչների, կիբեռգրոհների առանձնահատկությունների և դրանց իրականացման համար օգտագործվող միջոցների վերաբերյալ տվյալների, վնասաբեր ԾԱ-ի ռևերս-ինժինիրինգի արդյունքների, տարբեր հետազոտությունների ընթացքում ստացված վիճակագրության վերաբերյալ: Նման տեղեկատվությունը հարցվում է կիբեռմիջադեպերի հետաքննության համար։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է
- «Կասպերսկի». Ծածկագրող-շորթող ծրագրերի հետաքրքրությունը Հայաստանի օգտատերերի նկատմամբ թուլացել է
- «Կասպերսկի». Ֆինանսական վնասաբեր ծրագրերը գրեթե կրկնակի քիչ են անհանգստացնում հայաստանցի օգտատերերին
- «Կասպերսկի» . Չարագործները ամբողջ թափով շահագործում են Windows-ի զրոյական օրվա խոցելիությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան