«Մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել»․ հանրահավաք ՝ ընդդեմ պարտադիր պատվաստումների
Յուրաքաչյուր քաղաքացի ինքն է ոշոշելու պատվաստվի,թե՝ ոչ։ Այս մասին «Պարտադիր պատվաստումների» թեմայով հանրահավաքի ընթացքում ասաց «Ազատ Կամք» նախաձեռնության ներկայացուցիչ , ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը։
Նրա համոզմամբ՝ մարդկանց չի կարելի բժշկական փորձի ենթարկել։
«Սա սահմանադրությամբ ամրագրված կարևոր երաշխիք է։ Ինչու եմ այս փաստարկը բերում։ Տեսեք, բժիշկները, վկայում են, որ պատվաստանյութը մասսայական կիրառելու համար պետք է անցնի կլինիկան փորձարկումներ։ Այդ փորձարկումների համար, առնվազն մի կարևոր բաղադրիչ է պետք՝ ժամանակ։ Այն սկզբում կենդանիների վրա է փորձարկվում, հետո՝ մարդկանց փոքր խմբի, հետո՝ մեծ, որից հետո՝ մասսայական։ Պնդում են նաև, որ առնվազն հինգ տարի է անհրաժեշտ , որպեսզի հասկանան,թե պատվաստանյութն ինչ վտանգ կարող է ներկայացնել։ Այս իրավիճակից ելնելով , պատկերացնում ենք ՝ վիրուսը երկու տարեկան է, իսկ պատվաստանյութը՝ մեկ։ Պարզ է չէ, որ ժամանակը չի անցել, ստացվում է, որ մենք ենք դառնում փորձադաշտի օբյեկտ»,- իր ելույթում ընդգծեց Զոհրաբյանը։
Նրա կարծիքով ՝ սահմանադրությունը պաշտպանում է քաղաքացիներին՝ պատվաստվելու պարտադիր փորձից։
Բացի այց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը նշեց, որ Առողջապահության նախարարը «օրենքով լուծման ենթակա» դաշտ է մտել։
«Սահմանադրության մեջ կա ձևակերպում ՝ «ֆիզիկական անձեռնմխելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով», այն էլ միայն սահմանադրության մեջ նշված սահմանափակումներով։ Ստացվում է,որ Առողջապահության նախարարը սահմանափակել է մեր ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Մեր առջև դրել է երկու պայման՝ կամ պատվաստվում եք, կամ ՊՇՌ հետազոտություն եք անցնում։ Ստացվում է, որ նախարարը մեզ ստիպում է, այլ տարբերակ չթողնելով»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան