Պակիստանում երկրաշարժի զոհ է դարձել 20 մարդ
Պակիստանի Բելուջիստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ, հայտնում է «Dawn» թերթը՝ վկայակոչելով աղետների օգնության տեղական գործակալությանը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ավելի վաղ «Agence France-Presse»-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, հայտնել էր աղետի հետևանքով 15 զոհի մասին:
Տեղական թերթի տվյալներով՝ վիրավորվել է նաև ավելի քան 300 մարդ:
Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS) ավելի վաղ գրանցել էր 5.7 մագնիտուդով երկրաշարժ՝ 01։01-ին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հարնայի քաղաքից 14 կիլոմետր հյուսիս -արևելք: Օջախը գտնվել է 20,8 կիլոմետր խորության վրա: