«Ողջամտությունը լքել է մարդկանց»․ պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը՝ պարտադիր պատվաստումների մասին
Այսօր հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդացած և առողջացած մարդու մոտ իմունիտետը տասնյակ անգամներ ավելի ուժեղ է, կայուն և տևական, քան ՝ պատվաստանյութի ազղեցության տակ։ Այս մասին «Ազատ Կամք» նախաձեռնության պատվաստումների պարտադիր լինելուն դեմ հանրահավաքի ընթացքում ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։
Առողջապահության ոլորտում տեղի ունեցող զարգացումների հետ կապված իր մտահոգությունները հայտնելով, Գրիգորյանը նախ հայտնեց․
«Մենք երբեք պատվաստումների դեմ չենք եղել։ Հակառակը ՝ հայտարարում ենք , որ պատվաստումները վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի լավագույն գործիքներից մեկն են, եթե ապացուցված է դրա անվտանգությունը»։
Նա նաև նշեց , որ Հայաստանն ունեցել մանկական պատվաստման առումով բարձր ցուցանիշներ , որոնք արվել են մարդկանց հետ անկեղծ խոսակցության և գիտակից ընտրության արդյունքում։ Սակայն կորոնավիրուսի հիմանդության դեպքում, ըստ մասնագետի, իրականությունն այլ է։
«Վերջին 1,5 տարվա ընթացքում տեսնում ենք, որ եղան հակասական ուղերձներ, սխալ որոշումներ ու քայլեր, որոնց ուղղությամբ բազմաթիվ անգամ մեր ձայնը բարձրաձայնեցինք։ Օրինակ՝ մեկ տարուց ավելի բացօթյա տարածքներում պարտադիր էր դիմակի կրումը, մինչդեռ ասում էինք՝ այն ոչ մի համաճարակաբանական նշանակություն չունի։ Մարդկանց մոտ առաջացրեցին այնպիսի հակակրանք դիմակի հանդեպ, որ հիմա փակ տարածքներում, երբ այն կարող էր օգտակար դեր խաղալ, մարդիկ չեն կրում։ Պատճառն այն է, որ այնդարձել էր անցաթուղթ՝ չտուգանվելու համար»,- խոսելով բացթողումներից ասաց բժիշկը։
Նրա խոսքով ՝ հիմա կորոնավիրուսի «Դելտա» շտամն ավելի վտանգավոր է, սակայն բաց տարածքներում դիմակի կրելը պարտադիր չէ։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը չի ընդունում, որ սխալներ է թույլ տվել։
«Այս դեպքում ի՞նչ երաշխիք, որ այս սխալները կատարելուց հետո, հերթական սխալը չի կատարվի։ Մենք չենք քննադատում ՝ հանուն քննադատության։ Ասում ենք՝ պատրաստ ենք մեր ծառայությունը բերելու՝ հանուն լավագույն որոշումների ընդունման ։ Տարիներով մեր ոլորտներում ապահովել ենք այնպիսի ցուցանիշներ, որ համաշխարհային համբավ ենք բերել բժշկագիտության ոլորտներում։ Մեր փորձը պատրաստ ենք ներդնել ոլորտի զարգացման համար։ Այստեղ կան առողջապահության կազմակերպիչներ, բժիշկներ համաճարակաբաններ, ամիսներ շարունակ քինախնդիր ձևով Առողջապահության նաախարարությունն այդ մարդկանց ծառայությունից ոչ միայն չի օգտվել, այլև հալածել է այլակարծությունն ու շարունակում է հալածել։ Նախարարությունում մի ամբողջ բաժին զբաղված է նրանով , որ սոցիալական ցանցերում բժիշկներն ինչ կարծիք են արտահայտում , ինչի՞ն են հավանում, ո՞ր գրառման տակ են «լայք» դնում և հալածում են այդ բժիշկներին։ Ողջամտությունը լքել է մարդկանց »,- նշեց Գրիգորյանը։
Նրա համոզմամբ՝ լիարժեք տեղեկատվություն չի տրամադրվում այս հիվանդության պայքարի մեխանիզմների, բուժման ու կանխարգելման, հիմա էլ ՝ պատվաստման մասին։
«Նախ ինչո՞ւ պետք է պարտադիր պատվաստվեն արդեն իսկ հիվանդացած և առողջացած մարդիկ։ Սա որևէ քննադատության չի ենթարկվում։ Այսօր հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդացած և առողջացած մարդու մոտ իմունիտետը տասնյակ անգամներ ավելի ուժեղ է , կայուն և տևական, քան ՝ պատվաստանյութի ազղեցության տակ։ Նախարարն էլ ԱԺ-ում շահարկում է, թե ասեք ինչպիսի հակամարմինների մակարդակ կա, որ տեսնեն ինչքան իջավ, որ մարդը դառնա անվտանգ և այլն․․ Սա ի՞նչ տրամաբանություն է, ո՞վ է նախարարի խորհրդատուն, որը այսպիսի խորհուրդներ է տալիս»,- հայտարարեց բժիշկը։