Ստեփան Դանիելյան. Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
3+3 ֆորմատն արդեն գործում է, անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ։ Դա փաստ է։
«Դրսի» երեքը՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն մեր տարածաշրջանում են ու եթե անկեղծ լինենք, դեռևս 16 դարում դրանցից երկուսն՝ Իրանն ու Թուրքիան, վաղուց կաին, իսկ երրորդ պարտնյորը նրանց է միացել 18-րդ դարում։
«Ներսի« երեքի ճակատագրերը որոշում են «դրսի» երեքը, իրենց քաղաքական, տնտեսական ու ռազմական ներուժին համապատասխան։
Ներսի երեքից մեկը, Վրաստանը, կարծում է, որ Եվրոպայում է գտնվում, բայց դա ընդամենը պատրանք է ու առաջին իսկ թեթև հարվածից հետո (2008-ի հարվածը դեռևս լավ չի գիտակցվել), թեկուզ Թիֆլիսի փողոցներում շիաների ու սունիների առաջին բախման տեսքով, Ռեալ Պոլիտիկի գիտակցությունը կգա։
Հիմա դրսի երեքն են իրենց միջև հարաբերություններ պարզում, երբ որ պարզեն վերջացնեն, այն ժամանակ իրենց որոշման մասին մեզ տեղյակ կպահեն։
Կարսի պայմանագրի դեմ եղողները կարող են ուրախանալ, այն արդեն չկա, նոր պայմանագիրն է հերթի կանգնել։
Հ.Գ. «Վիլսոնի իրավարար վճիռը» պատի տակ ներվային ծխում է, դառն իրականությունը տեսնելով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի