Տիգրան Աբրահամյան. Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։
Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։
Միաժամանակ նշել էի, որ գրությանս ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնեն նաև ինձ։
Գրությունիցս 23 օր է անցել՝ ոչ միայն խախտվել է պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլ ինձ դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին՝ պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։
Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։
Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկաններ ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով»։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր հայտարարությունները որևէ համատեքստում ո՛չ հասկանալի են, ո՛չ ընկալելի. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի. Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել. Տիգրան Աբրահամյան
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, երբ Հայաստանը ձայնի իրավունք չունի
- Հարավային Կովկասում ընթացող գործընթացները բավականին բազմաշերտ են. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը զբաղված է Թուրքիայի հետ անիմաստ «մեղրամիսի» փնտրտուքով
- Տիգրան Աբրահամյան. Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը խորացնում է կասկածներն առ այն, որ մարդկանց թիկունքում ինչ որ գործընթացներ են «եփվում»
- Տիգրան Աբրահամյան. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքն իշխանությունը դիտմամբ է տապալում
- Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում