Ըմբշամարտի ԱԱ. Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Ինչպես գրում է armsport.am-ը, քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 5-0 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցիչ Քրիստուպաս Սլեիվային:
Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադ Ռեզա Մոխտարին:
Ամոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-0 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հավարդ Յոերգենսենի նկատմամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ կիսաեզրափակչում իր մասնակցությունն ապահովել էր նաև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը: Քառորդ եզրափակչում նա 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով ամերիկացի Մաքս Էմիլիանո Նովրիի նկատմամբ:
Եզրափակիչ դուրս գալու համար Հախոյանը կգոտեմարտի ռուս ըմբիշ Էմին Սեֆերշաևի հետ:
Հիշեցնենք՝ Հախոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 6-1 հաշվով հաղթանակ է տարել գերմանացի Ֆաբիան Շմիտի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան