Ժամանակակից արվեստի շուկան գրանցել է ռեկորդային աճ
Ժամանակակից արվեստի շուկայի վիճակի վերաբերյալ Artprice-ի նոր զեկույցի համաձայն՝ 2020 թվականի հունիսից 2021 թվականի հունիս գրանցվել է ռեկորդային՝ 2,7 միլիարդ դոլարի վաճառք:
artguide-ը գրում է, որ այդ թռիչքը հաջորդել է արվեստի շուկայում 2020 թվականի առաջին կիսամյակին գրանցված համեմատական ծանր վիճակին, երբ պատկերասրահների վաճառքները համաճարակի սկզբնական փուլերում նվազել էին 36 տոկոսով: Առցանց աճուրդներին անցնելը հանգեցրել է ավելի հեշտ թվայնացվող աշխատանքների պահանջարկի, ինչպիսիք են լուսանկարներն ու տպագրությունները: Միևնույն ժամանակ, արձանագրվել է քանդակի պահանջարկի նվազում:
Նոր երևույթ է NFT ձևաչափով արվեստի գործերի հաջողությունը: Այս ժամանակահատվածում NFT-ին բաժին է ընկել առցանց վաճառքի մեկ երրորդը` կազմելով արվեստի ընդհանուր շուկայի 2 տոկոսը: Ձևաչափի ժողովրդականության մասին է վկայում, օրինակ, հանրահայտ Christie's աճուրդը, որտեղ վաճառվում էր Բիփլի NFT աշխատանքը։ Առցանց առևտրի առցանց լսարանը կազմում էր 22 միլիոն մարդ, նրանց 60 տոկոսը մինչև քառասուն տարեկան։
Բացի NFT-ից, ասիական շուկայի աշխուժացումը նպաստել է ժամանակակից արվեստի վաճառքի աճին։ Այս տարի Չինաստանին բաժին է ընկել վաճառքի 40 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին` 32 տոկոսը։ Ամերիկացի նկարիչներ Ժան-Միշել Բասկիան և Բիփլը ժամանակակից ամենավաճառվող արվեստագետների շարքում 1-ին և 2-րդ հորիզոնականներն են զբաղեցնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները