Կարող ենք վեց ժամանոց վիդեո ֆորմատ տրամադրել՝ ինչու չենք ընտրում Արթուր Ղազինյանին. Վ. Ալեքսանյան
«Արթուր Ղազինյանն ընդհանրապես վախ ներշնչող կերպար չէ, և ոչ մի առանձնահատուկ լիազորություններ չունի հանձնաժողովի փոխնախագահը, բացի նրանից, որ կարող է նիստը վարել, եթե նախագահողը բացակայում է»,- Աժ ճեպազրույցների ժամին անդրադառնալով Արթուր Ղազինյանին Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ չընտրելու իշխանության համառությանը՝ պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ մեծամասնությունը կարող է վեց ժամանոց վիդեո ֆորմատ տրամադրել, թե ինչու չեն ընտրում Արթուր Ղազինյանին:
Ըստ ՔՊ պատգամավորի՝ պատճառներից մեկն այն է, որ Ղազինյանը չի ծառայել ԶՈւ-ում և բացարձակապես չի տիրապետում զինված ուժերին վերաբերող հարցերին:
Վահագն Ալեքսանյանն, անտեսելով Արթուր Ղազինյանի բազմաթիվ բացատրությունները, պնդեց, որ նա չի պարզաբանել, թե իր ֆինանսական մեծ միջոցները որտեղից են:
«Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու, և դա Արթուր Ղազինյանն է»,- ասաց նա։
Լրագրողը հիշեցրեց, որ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հարցազրույցում հայտնել է, որ պատերազմի ժամանակ Վաղարշակ Հարությունյանը սխալ խորհուրդներ է տվել վարչապետին և եթե իրեն հրավիրեն Հայաստան չի գա, քանի որ «բարդակ և քաոս» է տիրել Հայաստանում պատերազմական օրերին, և խնդրեց մեկնաբանել հայտարարությունը:
Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ պատերազմի մասին ամենատարբեր շահարկումներ են տարածվում։
««Լելե Թեփեի» օպերացիա տեղի չի ունեցել, այդ օպերացիայում ոչ մի դերակատարում չի ունեցել «Լելե Թեփեն», ես չգիտեմ՝ այդ շահարկումները ինչ-որ մեկի բարդույթների արդյունք են, թե ոչ, բայց պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում, դա դառնում է ծամոն, անընդհատ շահարկվում է»,- հայտարարեց ՔՊ պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սա ուղղակի իշխանությունների ապտակն է ժողովրդավարությանը. Թագուհի Թովմասյանը՝ ցուցարարներին բերման ենթարկելու մասին
- Տիգրան Աբրահամյանի մտահոգությունը. Անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումներ չեն իրականացվում
- Իշխանության մոտ շատ լավ է ստացվում փողոցներում, նույնիսկ՝ Եռաբլուրում թատերական տեսարաններ բեմադրել. Սեյրան Օհանյան
- Արծվիկ Մինասյան. Փաշինյանի հայտարարությունները իրավական սանձարձակության, դիկտատուրա հաստատելու հերթական փորձն են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին