Թալիբների նոր սահմանափակումներից
Թալիբներն արգելել են կենդանի երաժշտությունը Աֆղանստանում հարսանիքների ժամանակ. տղամարդիկ և կանայք այժմ պետք է տոնեն տարբեր սրահներում։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը այս նորամուծությունը պատմել Է հյուրանոցներից մեկի սեփականատերը:
Նոր կանոնների մասին հայտարարել է իսլամական կողմնորոշման նախարարությունը, որն ստեղծվել էր կանանց հարցերով նախարարության փոխարեն:
«Երեկ մենք հանդիպում ենք ունեցել թալիբների հետ ։ Նրանք սահմանափակումներ են մտցրել հյուրանոցներում հարսանիքների անցկացման համար։ Պարզ է, որ դրանց պատճառով հյուրանոցները սնանկանալու են»,-ասել է հյուրանոցի սեփականատերը, որ ներկա է եղել այդ հանդիպմանը։
Նոր կանոնների համաձայն՝ կանանց համար նախատեսված սրահ մուտք գործել կարող են միայն ընտանիքի անդամ տղամարդիկ: Կանանց և տղամարդկանց արգելվում է պարել միասին և մասնակցել մրցույթների: Բացի այդ, տոնակատարության ժամանակ արգելվում է ալկոհոլի օգտագործումը:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոն․ Աֆղանցի կանանց համար ապագայի ապահովումը թալիբների ճանաչման պայմաններից մեկն է
- Թալիբները Քաբուլի մոտակայքում ոչնչացրել են ԻՊ բջիջը
- Աֆղանստանում թալիբների իշխանության գալը սև շուկայում հանգեցրել է թմրանյութերի գների աճին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան