ԿԲ. Մեկ շաբաթում ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 124 մլն դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է ամփոփ տվյալներ հոկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների մասին։ Ըստ այդ տեղեկատվության.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 123,608,618 ԱՄՆ դոլար 481.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 107,063,298 ԱՄՆ դոլար 484.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,788,198 եվրո 556.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,100,916 եվրո 561.86 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,864,695,696 ՌԴ ռուբլի 6.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,798,058,793 ՌԴ ռուբլի 6.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.5 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների վերավերյալ
- ԿԲ. Բանկերի կողմից գնվել է 162 մլն դոլար
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.25 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում