«Հրապարակ». Տեռորի նպատակը պատվաստումների խթանումն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում կրկին խոսվեց պատվաստումների և համավարակի թեմայով, Նիկոլ Փաշինյանն անգամ նախատեց նախարարին` վատ աշխատանքի և պատվաստումների դանդաղելու համար, և ուժայիններին էլ հանձնարարեց՝ զբաղվել պատվաստումների դեմ հակաքարոզչություն անողներով։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո այս թեմայով նաև փակ խորհրդակցություն է հրավիրել և հանդիմանել Անահիտ Ավանեսյանին՝ ասելով, որ հնարամիտ եղանակներ մտածի ու վերահսկի ոլորտը: Նաև հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին` ստուգայցեր կազմակերպել բուժհաստատություններ, նաև՝ քաղաքացիական հագուստով ու հակապատվաստումային քարոզ իրականացնող բուժաշխատողներին բերման ենթարկել և պատասխանատվության ենթարկել։
Երեկվանից իշխանական մամուլն էլ է գործի դրվել` տեղեկություններ են հրապարակում վաղվանից սկսվող ստուգումների, պատժիչ գործողությունների և չպատվաստվածների դեպքում քովիդի բուժումը վճարովի դարձնելու մասին: Անգամ թվեր են նշում` մեկ անձի բուժումը 800 հազար դրամ կարժենա: Տեռորի նպատակը պատվաստումների խթանումն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում