Իտալիայում քննարկման թեմա է դարձել ընտրություններում Մուսոլինիի թոռնուհու գրանցած արդյունքը
Իտալական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկում է ծավալվել այն բանի շուրջ, որ Հռոմում հոկտեմբերի 3-4-ին կայացած վարչական ընտրություններում Բենիտո Մուսոլինիի թոռնուհին՝ Ռակելե Մուսոլինին ամենամեծ թվով ձայներ է հավաքել մայրաքաղաքի քաղաքային խորհրդի անդամի համար պայքարող թեկնածուների շրջանում: Այս մասին գրում է Ria-ն։
47-ամյա քաղաքական գործչի թեկնածությունն առաջադրել է «Իտալիայի եղբայրներ» աջ ընդդիմադիր կուսակցությունը: Մուսոլինին, ով արդեն նախորդ հինգ տարիներին եղել է Հռոմի քաղաքային խորհրդի անդամ, այս ընտրություններում հավաքել է 6522 ձայն, ինչը ավելի շատ է, քան մյուս թեկնածուներինը:
Այս փաստը միանգամից սկսել են մեկնաբանել սոցիալական ցանցերում, այն էլ հիմնականում զուտ բացասական առումով: Քննադատության ընդհանուր իմաստն այն էր, որ աշխարհի ոչ մի երկրում դա չէր կարող պատահել ֆաշիստ բռնապետի թոռնուհու հետ:
Ի պատասխան քննադատությունների, Ռակելեն ասել է, որ իր օգտին քվեարկելիս Հռոմի բնակիչներն առաջնորդվել են ոչ թե իր ազգանունով, այլ՝ հանուն քաղաքացիների շահերի: