Լեռնային Ղարաբաղը նախկինի պես Ադրբեջանի հսկողության տակ չէ. Ադրբեջանցի քաղաքագետ
«Իրավիճակը կրկնվում է.1994 թվականին հայերի մոտ էր նման իրավիճակ, երբ ասում էին՝ հայերը հաղթել են ճակատամարտը, բայց ոչ պատերազմը, նույնը կարելի է ասել այսօր Ադրբեջանի դեպքում՝ հաղթել է ճակատամարտը, ոչ թե պատերազմը»,- Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովին տեսակապի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների կառավարման և միգրացիայի վարչության պետ Արիֆ Յունուսովը։
Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը նախկինի պես Ադրբեջանի հսկողության տակ չէ, ինչը նշանակում է, որ կլինեն բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։
«Ամենակարևորը՝ այն, ինչ թույլ չտվեց Հեյդար Ալիևը, ով ամեն ինչ արեց, որպեսզի ռուսական զորք չլինեն շրջանում, հիմա 25 տարի անց Իլհամ Աիևը թողեց՝ թեկուզ խաղաղապահների կարգավիճակով, թեկուզ 5 տարով։
Ղարաբաղյան հակամարությունը լուծված չէ»,- ասաց ադրբեջանցի քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան