Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվով «Ապրելու երկիր»-ն առաջինն է
Հոկտեմբերի 17-ին վեց համայնքներում նշանակված համամասնական ընտրություններին մասնակից 17 ուժերի ընտրացուցակներից ինքնաբացարկ է հայտնել 22 թեկնածու։
Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվով առաջատար է Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Այս քաղաքական ուժի ընտրացուցուցակներում ընդգրկված 11 թեկնածու հրաժարվել է հետագա ընտրապայքարից։
Ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկը «Արժանապատիվ ուղի» կուսակցությունից է, մեկը՝ «Զարթոնք»-ից, երկուսը՝ ՀԱԿ-ից, երկուսը՝ ՔՊ-ից, մեկը՝ «Հայրենիք»-ից, մեկը՝ «Հանրապետություն»-ից, երեքը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունից։
Ըստ համայնքների ինքնաբացարկներն այս տեսքն ունեն՝ երկուսը Գյումրիից, երեքը՝ Գորիսից, մեկը՝ Տաթևից, ութը՝ Տեղից, ութը՝ Դիլիջանից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրություններ են նշանակված Գյումրիում, Գորիսում, Տեղում, Տաթևում, Մեղրիում, Դիլիջանում։
Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հոկտեմբերի 7-ին ժամը 18։00-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում