Միգրանտը մահացել է Բելառուսի և Լիտվայի սահմանին
Հոկտեմբերի 5 -ին մահացած միգրանտ է հայտնաբերվել Բելառուսի Վիտեբսկի մարզում՝ Լիտվայի հետ սահմանի մոտ, ասել է քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Լազկոն «Բելառուս 1» ալիքի եթերում, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նա պարզաբանել է, որ տեղում գտել են բանկային քարտեր, սմարթֆոն և փաստաթղթեր` Շրի Լանկայի 29-ամյա քաղաքացու անունով:
«Քննիչները հարցաքննել են տեղի բնակիչներին: Մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը վստահվել է դատաբժշկական փորձաքննության պետական կոմիտեին: Բրասլովսկի շրջանի կոմիտեն ստուգում է այս փաստը», - ավելացրել է Լազկոն:
Իր հերթին, Պոլոտսկի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ Դենիս Գլեբկոն ասել է, որ մահացած միգրանտը այն մարդկանց խմբի մեջ էր, որոնց Լիտվայի անվտանգության ուժերը բազմիցս փորձել են անօրինական կերպով վտարել Բելառուսի տարածք:
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հաղորդել են Բելառուսի հետ սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին՝ մեղադրելով Մինսկին ճգնաժամ ստեղծելու մեջ:
Լուկաշենկոն նշել է, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով երկիրը «ո՛չ փող ունի, ո՛չ ուժ» ՝ մարդկանց հոսքը զսպելու համար: