ANCA-ն կոչ է անում Կոնգրեսին՝ հետաքննել Հայաստանի և Արցախի հետ կապված Պետդեպարտամենտի ձախողումները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին՝ իրականացնել Կոնգրեսի վերահսկողության իրենց պարտականությունները ԱՄՆ Պետքարտուղարության և հարակից գերատեսչությունների նկատմամբ հետաքննության միջոցով՝ կապված ԱՄՆ-Հայաստան երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների՝ ԱՄՆ քաղաքականության համակարգային ձախողման հետ։
«ANCA-ն պետքարտուղարությունից պահանջում է լիակատար թափանցիկություն, հաշվետվողականություն և լավ կառավարում, ոչ ավել, ոչ պակաս», - ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
2021 թվականի հոկտեմբերի 7-ին Համբարյանն այս առումով նամակներ է ուղարկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին , Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և հանձնաժողովի հիմնական անդամներին։