Արծվիկ Մինասյան. Փաշինյանի հայտարարությունները իրավական սանձարձակության, դիկտատուրա հաստատելու հերթական փորձն են
ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմել է Սահմանադրական դատարան՝ համայնքՆերի խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախագծերի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ ԱԺ ճեպազրույցներում այս մասին տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար, դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը՝ տեղեկացնելով, որ դիմումի ներքո ստորագրել են խորհդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները։
«Ցավով ենք արձանագրում, որ ՀՀ նախագահը հերթական անգամ չգտնվեց Սահմանդրությամբ իր լիազորությունների շրջանակում, ստորագրեց, մեր գնահատմամբ, առերևույթ հակասահմանադրական այս օրենքը»,- ասաց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, համայնքների խոշորացումն ունի ակնհայտորեն քաղաքական, սեփական իշխանությունն ամրապնդելու, բոլոր տարածքներում ՔՊ-ականներ նշանակելու նպատակ։
«Այդ մտադրությունը խոսում է այն մասին, որ այս մարդը չի էլ հետ կանգնում իր ապօրինի վարքագծից»,- ասաց ՄինասյանՆ՝ անդրադառնալով կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի՝ համայնքների խոշորացման մասին հայտարարություններին։
«Հայաստան» խմբակցության քարտուղարը խոսեց նաև գործադիրի երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստումների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների, պահանջների մասին։
«Պահանջեց, որպեսզի դատախազությունն ու քննչական մարմիններն իրեն զեկուցեն։ Սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերևույթ հանցագործություն։ Չի կարող գործադիր իշխանությունը Սահմանդրությամբ օժտված գլխավոր դատախազից, քննչական մարմիններից պահանջել զեկուցումներ, կալանավորումներ ու ձերբակալություններ։ Մենք գործ ունենք հերթական իրավական սանձարձակության, և որ ամենավատն է, դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ»,- ասաց Մինասյանը։