100-ամյա նացիստի դատավարությունը
Ստվարաթղթե թղթապանակով դեմքը փակած 100-ամյա Ջոզեֆ Շուտցը կանգնել է Գերմանիայի Բրանդենբուրգյան դատարանի առաջ։ Եվրանյուզը գրում է, որ նացիստական Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարի անվտանգության նախկին աշխատակիցը մեղադրվում է ավելի քան 3,5 հազար մարդու սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Զաքսենհաուզենում նացիստները կիրառել են բանտարկյալների զանգվածային ոչնչացման մեթոդներ: Պատերազմի տարիներին այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել ու խոշտանգվել են:
Գործընթացին մասնակցում են զոհվածների հարազատները և ողջ մնացած մի քանի նախկին բանտարկյալներ:
Յոզեֆ Շուտցը երեք տարի ծառայել է որպես պահակ Զաքսենհաուզենում: Նա չի ընդունում իր մեղքը, հրաժարվել է ներողություն խնդրելուց և ցուցմունք տալուց:
Յոզեֆ Շուտցի դեմ քրեական հետապնդումը հնարավոր է դարձել 2011 թվականին Սոբիբորի անվտանգության աշխատակցի դատավարությունից հետո: Հենց համակենտրոնացման ճամբարում ծառայելու փաստն արդեն մեղադրանքի առիթ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան