Թուրքիան ԱՄՆ-ին խնդրում է գնել 40 F-16 ինքնաթիռ ՝ օդուժը բարելավելու համար
Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40 F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև Անկարայում գտնվող մոտ 80 ամերիկյան կործանիչի մոդեռնիզացման խնդրանքով:
Այս մասին հաղորդում է «reuters.com»-ը։ Գործարքը, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, դեռևս ուսումնասիրվում է Պետքարտուղարության և իրավասու կառավարական գերատեսչության կողմից, որն ընդգրկված է Պենտագոնի կազմում: Այն պատասխանատու է ռազմական տեխնիկայի և զենքի արտասահմանյան մատակարարումների համար:
Գործակալությունը հիշեցնում է, որ այդ կառույցի կողմից հաստատվելու դեպքում գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը: Հանրապետականները և դեմոկրատները վաշինգտոնյան վարչակազմին կոչ են անում ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պառճառով:
Սեպտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըչէր բացառել, որ Անկարան կարող է համագործակցել Մոսկվայի հետ, այդ թվում և կործանիչների համար ռեակտիվ շարժիչների ստեղծման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան