«Ժողովուրդ». Գործադիրի անդամներից ովքե՞ր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ կառավարության անդամներից միայն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է այն համարձակը, ով հրապարակավ խոստովանել է, որ իր աշխատասենյակում կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, և հայտարարել է, որ նկարն իր վրա մեծ ազդեցություն է թողնում: Մյուս նախարարները լռում են. ինչո՞ւ: «Ժողովուրդ» օրաթերթից մոտ երկու շաբաթ պահանջվեց՝ պարզելու համար, թե գործադիրի անդամներից ովքեր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով:
Պարզվեց՝ նախարարությունների խոսնակների համար մեծ խնդիր է հարցի պատասխանը՝ կա արդյոք լուսանկարը նախարարի աշխատասենյակում, թե ոչ: Այսպիսով, հարցումների արդյունքները ցույց տվեցին՝ կառավարական կաբինետի ներկայացուցիչ-նախարարների մեծամասնության աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի։ Բացառությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ մյուս բոլոր նախարարների ու երկու փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Սուրեն Պապիկյանի աշխատասենյակներում կախված է վարչապետի նկարը:
Նկատենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում փակցնող պաշտոնյաներին ամենասուր ձևով քննադատող Փաշինյանը փաստացի նույն երևույթից այժմ բնավ վատ չի զգում: Ինչպես ասում են՝ օ~ մարդիկ, օ~ բարքեր…»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան