Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Ալբերտ Ազարյանի դուստրը՝ Ժաննա Ազարյանը
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ֆեյսբուքյան էջից։
«Կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ուսուցչուհին՝ Ժաննա Ալբերտի Ազարյան-Սարգսյանը: Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի :
Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի:
Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք և անելիք ուներ:
Իր կրթած բազմաթիվ սերունդների և գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի և լավագույն ուսուցչուհի:
Հանգչի´ր խաղաղությամբ , մե´ր սիրելի Ժաննա»,- ասվում է ցավակցական գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան