Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հավանական ու անհավանական մի քանի սցենարներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ.
«Ի՞նչ սպասել Իրան-Թուրքիա-Ռուսաստան աշխարհաքաղական «պատերազմներից»: Հավանական ու անհավանական սցենարներ:
1. Երեք երկրների իշխանություններն ակտիվ քննարկում են տարածաշրջանային զարգացումները, միմյանց թիկունքում ինչ-որ բաներ որոշում, պայմանավորվում, հետո իրար մեղադրանքներ ներկայացնում, ուժ ցուցադրում, բայց արդյունքում այդպես էլ ոչինչ չանում: Իրավիճակն այսպես սառեցվում է մինչև ավելի հարմար ժամանակների գալը:
2. Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի արցախյան վերջին պատերազմի իր օգուտները չսահմանափակվեն միայն տարածաշրջանում ռազմական ներկայության մեծացմամբ, այլև Ադրբեջանն էլ միանա ԵԱՏՄ-ին ու տարածաշրջանն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Իրանն ու Թուրքիան այդ ժամանակ պարզապես գլուխ են քորում ու անցնում իրենց ավանդական խնդիրների լուծման գործին:
3. Ով ինչ կարողանում` փախցնում է: Ռուսաստանը Հայաստանն ու Արցախի մնացորդները, Թուրքիան Ադրբեջանն ու Արցախի և Սյունիքի կտորները, Իրանն էլ, դե քանի որ ուրիշ տանելու բան չի մնում, հավանաբար Նախիջևանը:
4. Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը նստում պայմանավորվում ու մի նոր Կարսի պայմանագիր են կնքում` հնարավոր դարձնելով 1000 ու 1 նոր սցենար:
5. Երեք գերտերությունները միմյանց դեմ աշխարհաքաղաքական և/կամ քաղաքակրթական դաշինքներ են ստեղծում ու սկսում հակառակորդին դուրս մղել տարածաշրջանից:
6. Արևմուտքը գալիս ու բոլորի քարտերը խառնում, նոր խաղ է սկսում»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ու Թուրքիան փակել են սահմանը բեռնատար մեքենաների համար
- Իրանի համար խիստ անհրաժեշտ է ամրացնել իր դիրքերը տարածաշրջանում. Կարինե Գևորգյան
- Վարդան Բալյան. Պարզվում է, իրանական կողմը ռուսների հետ քննարկել է Կարսի պայմանագրի խնդիրը
- Իրանի արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել այցելելու Երևան և Բաքու
- Ոսկանյան. Իրանը զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան