Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Դմիտրի Մուրատովին և Մարիա Ռեսային
2021թ-ի Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել են «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ամերիկացի-ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան: Այս մասին հայտնում է Ria-ն։
Կոմիտեն կարևորել է նրանց՝ «խոսքի ազատությունը պաշտպանելու ջանքերը, որը ժողովրդավարության և տևական խաղաղության նախապայման է»:
Նշվում է, որ Մուրատովը դարձավ Ռուսաստանի երրորդ քաղաքացին, ում շնորհվել է Խաղաղության մրցանակ։ Մինչ այդ մրցանակը ստացել էին իրավապաշտպան Անդրեյ Սախարովը և ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Նոբելյան շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 4-ին: Մրցանակները տրվում են ակնառու գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթի կամ հասարակության զարգացման մեջ մեծ ներդրումների համար:
Դափնեկիրներն այս տարի կստանան դիպլոմ, ոսկե մեդալ և դրամական պարգև՝ 10 միլիոն շվեդական կրոն (մոտ 1,2 միլիոն դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան