Իշխանության մոտ շատ լավ է ստացվում փողոցներում, նույնիսկ՝ Եռաբլուրում թատերական տեսարաններ բեմադրել. Սեյրան Օհանյան
«Եթե նկատել եք, իշխանությունները իրադրության խստացումներ, ոստիկանական և այլ անվտանգային ուժերն ավելի շատ օգտագործում են երկրի ներսում, քան թե մեր սահմաններն ամրապնդելու ուղղությամբ»,- խորհրդարանում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց. «Իշխանության մոտ շատ լավ է ստացվում փողոցներում, հրապարակներում և նույնիսկ՝ Եռաբլուրում թատերական տեսարաններ բեմադրել, բայց այդ նույն խստությունը ՀՀ սահմանների ուղղությամբ չի իրականացվում»:
Պատգամավորը նկատեց, որ իր այդ եզրակացությունը վերաբերում է նաև պատերազմական գործողությունների ժամանակներին, երբ ոչ գրագետ, ոչ հետևողական գնահատման հետևանքով պատերազմում հնարավոր չեղավ լիարժեք կառավարում իրականացնել:
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգության միջավայրի փխրունության աստիճանի վերաբերյալ իշխանությունների գնահատականը դեռևս չկա՝ հատկապես տարածաշրջանային սպառնալիքների առումով:
Ըստ Օհանյանի՝ իշխանությունները չեն գնահատում նաև թուրք-ադրբեջանական ծավալապաշտական և Հարավային Կովկաս ներխուժելու վտանգը, այն դեպքում, երբ դա է Իրանին ստիպել ՀՀ սահմանի մոտ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնել:
Նա նկատեց, որ անընդունելի է, երբ իշխանությունն այսօր սահմանին տիրող իրավիճակը բացատրում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե այդ օրենքը կա էլ, ապա նոյեմբերի 9-ից հետո ՀՀ զինված ուժերն իրավունք չունեին Ադրբեջանին հանձնել այն ռազմավարական կետերը, որտեղ հետագայում սահմանազատում պետք է տեղի ուեննար:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Փաշինյանի հայտարարությունները իրավական սանձարձակության, դիկտատուրա հաստատելու հերթական փորձն են
- Իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են սահմանային իրավիճակի և անվտանգային հարցերում. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան