Ադելը պատմել է, թե ինչպես է նիհարել 50 կգ-ով
Բրիտանացի երգչուհի Ադելը, որը վերջերս հայտնվել է Vogue ամսագրի շապիկին» պատմել է, թե ինչպես է նիհարել ավելի քան 45 կգ-ով: Այս մասին գրում է «Գազետա» գործակալությունը։
«Խնդիրը նիհարելու մեջ չէ, այլ ավելի ուժեղ դառնալու և ինքդ քեզ ամեն օր ինչքան հնարավոր է շատ ժամանակ հատկացնելու՝ կտրվելով սմարթֆոնից: Ես շատ եմ սովորել դրան: Օրվա մեջ մարզվում եմ երկու կամ երեք անգամ»,- երգչուհուն մեջբերում է գործակալությունը:
Վերջինս նշել է, որ մարզասարքերով պարապմունքները համատեղում է ուժային վարժությունների հետ:
Ադելը, մեկնաբանել է նաև ամուսնալուծությունը Սայմոն Կոնեցկիի հետ, որը տեղի է ունեցել 2019 թվականին:
«Ես դժբախտ կլինեի, եթե ինձ առաջին տեղում չդնեի: Ի դեպ, ոչ մի վատ բան տեղի չի ունեցել այդ առումով»,- հիշել է երգչուհին՝ հավելելով, որ ինքը վատ էր զգում իրեն, որ իրենց ամուսնությունը Կոնեցկիի հետ չստացվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին