«Արմենիա». 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է
Այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով «Արմենիա» ընկերությունը պարզաբանում է, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով:
Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:
110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է Արմենիա ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:
86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:
15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը։
29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:
Ընկերության փոխանցմամբ, չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան