Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի մնացած վերջին ցանկությունը
Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակի արժանացած հայազգի Արտեմ Փաթափությանը թվիթերում գրառումներ է կատարում ու շնորհակալություն հայտնում շնորհավորանքների համար։
Փաթափուտյանն առանձնացրել է իր հավանած ամենալավ շնորհավորանքը, որում ասվում է․ «Ինչ վերաբերում է աշխարհահռչակ հայերին, ապա Քիմ Քարդաշյանը, գուցե, կոտրել է ինտերնետը, բայց դու խափանեցիր ամբողջ Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը՝ և առանց շորերդ հանելու ։)»։
Հիշեցնենք, որ օրերս երկար ժամանակով խափանվել էր վերոնշյալ հավելվածների աշխատանքը։
Փաթափությանի հետևորդների թիվը եռապատկվել է թվիթերում՝ մի քանի օրում 3000-ից հասնելով 13,5 հազարի։
Բայց Նոբելյան մրցանակակիրը մի ցանկություն էլ ունի։
«Մնաց մի ցանկություն․ եթե միայն այս Նոբելյան մրցանակակիրը կարողանար լսել արտակարգ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանից»,-գրել է Փաթափությանն ու հավելել, որ Նոբելյան մրցանակի շնորհիվ թվիթերում իրեն նորից սկսել է հետևել աշխարհի լավագույն շախմատիստներից մեկը՝ «Հայ Առյուծ Լևոն Արոնյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան