08.10.2021. Արցախում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել։
ԱՐցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13646 քաղաքացու հետազոտություն, որից 1197-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 07.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, 6 հիվանդի վիճակը ծանր է
- 02.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 դեպք է գրանցվել
- 01.10.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան