Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա
Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեն հայտարարել է, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է կլինիկա: Այս մասին գրում է Վրաստանի Առաջին Ալիքը։
Ինչպես հայտարարել է Նինո Նիժարաձեն, այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Այս փուլում մեկ երեխա տեղափոխվել է կլինիկա», – ասել է Նինո Նիժարաձեն:
Հիշեցնենք, որ Բաթումիում, մայիսի 26 փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է:
Ըստ Առաջին Ալիքի տեղեկությունների այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել փոքր երեխա: