Եվա Գևորգյանը Շոպենի անվան 18-րդ մրցույթում անցել է երկրորդ փուլ
Ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթում։ Նա հաղթահարել է առաջին փուլը՝ անցնելով երկրորդ փուլ։
Երբ մրցույթի ընթացքում հայտարվում է Եվա Գևորգյանի անունը, որպես երկիր, որը նա ներկայացնում է, նշվում է Ռուսաստա/Հայաստան։
Նշենք, որ Շոպենի անվան միջազգային 18-րդ մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 23-ը։ Այն անցկացվում է Վարշավայում։
Հոկտեմբերի 7-ին ավարտվել են մրցույթի լսումների առաջին փուլը: Ելույթ են ունեցել աշխարհի տարբեր երկրներից 87 դաշնակահարներ: 14 երկրից 48 ներկայացուցիչ անցել են լսումների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլը կայանալու է հոկտեմբերի 9-12 -ը:
Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնամուրի միջազգային մրցույթն ամենահիններից մեկն է աշխարհում: Առաջին մրցույթը տեղի է ունեցել Վարշավայում 1927 թվականին, այնուհետև այն անցկացվել է հինգ տարին մեկ, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների։
Մրցույթին կարող են մասնակցել 18-29 տարեկան երիտասարդ երաժիշտներ: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրա մասնակիցները կարող են կատարել միայն Շոպենի ստեղծագործությունները: Առաջին փուլում մրցողները ժյուրիին ներկայացնում են էտյուդներ, նոկտյուրներ կատարելու հմտություն, երկրորդում նրանք կատարում են բալլադներ, սկերցոներ և վալսներ, երրորդում` սոնատներ և մազուրկաներ, իսկ եզրափակիչում` դաշնամուրի համերգներ:
Եվան սովորել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։
2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Եվան 2019-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանին հոտնկայս ծափահարում են Ռուրի փառատոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Շոպենի անվան միջազգային մրցույթին
- «Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը որպես աջակցություն ստացել է YAMAHA ընկերության ռոյալ
- Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն ընտրել է մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանին
- Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային մրցույթում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգ կունենա Մարինյան թատրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան