«Եվրատեսիլ-2022»-ը կանցկացվի Թուրինում
«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Իտալիայի Թուրին քաղաքում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին այսօր հայտարարել են մրցույթի մամուլի ծառայությունից։
«Իտալիայի Թուրին քաղաքը հաղթեց «Եվրատեսիլ» 66-րդ երգի մրցույթն անցկացնելու մրցավազքում՝ առաջ անցնելով հայտ ներկայացրած 16 քաղաքից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մրցույթի կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին Palaolimpico արենայում։
Մրցույթն Իտալիայում է անցկացվել նաև 1968 թվականին՝ Նեապոլում և 1991 թվականին՝ Հռոմում։
Իտալիան իրավունք է ստացել 2022-ին ընդունել «Եվրատեսիլ»-ն այս տարի մրցույթում իտալական Maneskin խմբի հաղթանակից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները