Սա ուղղակի իշխանությունների ապտակն է ժողովրդավարությանը. Թագուհի Թովմասյանը՝ ցուցարարներին բերման ենթարկելու մասին
«Խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնություններն ու հարկադրանքի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի ապտակ ժողովրդավարությանը»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարաեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա անընդունելի համարեց ընդամենը քաղաքական ակցիային մասնակցելու կամ քաղաքական միտք արտահայտելու համար քաղաքացուն ձերբակալելը և դեպքի վայրից բերման ենթարկելը:
«Մենք լայն քայլերով նահանջում ենք ժողովրդավարությունից»,- հայտարարեց Թագուհի Թովմասյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինպես է ստացվել, որ Մոսկվա մեկնած ԱԺ պատվիրակության մեջ ընդդիմությունից միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանն են եղել՝ նա նշեց, որ իր մասնակցության հարցը քննարկել է խմբակցության ղեկավարի հետ:
Պատգամավորը հայտնեց, որ Մոսկովայի կողմից եղել է հրավեր ԱԺ նախագահին և ձևավորվել է պատվիրակություն, իսկ այցն ճանաչողական էր:
«Այդ հանդիպումները ընդդիմադիր գործունեության առումով շատ կարևոր են, քանի որ բացի ֆորմալ հանդիպումներից տեղի են ունենում հետաքրքիր քննարկումներ և ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որոնք հետագայում կնպաստեն տարբեր հարթակներում ընդդիմությանը հասանելի ձայն ունենալուն»,- հայտնեց Թովմասյանը:
Լրագրողի այն հարցին, որ կարծիք կա, թե պատվիրակության «Պատիվ ունեմ» խմբակցության երկու պատգամավորները համագործակցում են իշխանությունների հետ՝ Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ եթե ցանկանար համագործակցել, ապա ժամանակին դուրս չէր գա «Իմ քայլը» խմբակցությունից, իսկ Իշխան Զաքարյանի մասով հարցը պետք է ուղղել վերջինիս:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանի մտահոգությունը. Անվտանգության համակարգում նախատեսված վերակազմավորումներ չեն իրականացվում
- Իշխանության մոտ շատ լավ է ստացվում փողոցներում, նույնիսկ՝ Եռաբլուրում թատերական տեսարաններ բեմադրել. Սեյրան Օհանյան
- Արծվիկ Մինասյան. Փաշինյանի հայտարարությունները իրավական սանձարձակության, դիկտատուրա հաստատելու հերթական փորձն են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին