Իսրայելը մտադիր է յոթ հյուրանոց կառուցել Մեռյալ ծովի ափին
Իսրայելում Մեռյալ ծովի ափին նախատեսվում է 7 հյուրանոցային համալիր կառուցել, հայտնում է երկրի զբոսաշրջության նախարարությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Գերատեսչությունը հողային վարչության հետ համատեղ տենդեր է հրապարակել է այն Բոկեկ և Համեյ Զոար հանգստավայրերի շրջանում նոր հյուրանոցներ կառուցելու համար:
Սպասվում է, որ 4 քառակուսի կիլոմետր տարածքում կկառուցվի յոթ հյուրանոցային համալիր, որոնցից երկուսը կգտնվեն ջրի վրա: Սենյակների թիվը կկազմի 1675։ Նախատեսվում է նաև կառուցել առևտրային և գրասենյակային տարածք, ժամանցային համալիր:
Մեռյալ ծովի տարածքը միշտ մեծ պահանջարկ է ունեցել ռուսների շրջանում: Մինչ համաճարակը, Իսրայել ժամանած ռուս զբոսաշրջիկների մոտ կեսը այցելել է հենց այս տարածաշրջան։