Լավրովը Եվրոպային խորհուրդ է տալիս ավելի հաճախ լսել Պուտինին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կատակով խորհուրդ տվեց եվրոպացիներին ավելի հաճախ լսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները, եթե դրանցից հետո գազի գինը նվազում է: Այս մասին գրում է Ria-ն։
Ավելի վաղ Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել էր, որ «Գազպրոմը» կատարում է Եվրոպային գազ մատակարարելու իր բոլոր պարտավորությունները, Մոսկվան պատրաստ է օգնել եվրոպական երկրներին հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, իսկ Եվրոպական հանձնաժողովի և Միացյալ Նահանգների գործողությունները Հյուսիսային հոսքի հետ կապված դարձել են Եվրոպայում գազի ներկայիս ճգնաժամի պատճառներից մեկը:
«Թող նրանք ավելի հաճախ լսեն (Պուտինի ելույթները)», - կատակել է Լավրովը՝ ի պատասխան Ռուսաստանում Ֆրանսիայի Engie գրասենյակի ղեկավար Ալբերտ Գրիգորյանի, ով ասել է, որ շուկաները դրական են արձագանքում Պուտինի ելույթին և Եվրոպայում գազի գները նվազել են 30%-ով:
«Հիշեցնեմ, որ մյուս առաջնորդներից ոչ մեկը նման հայտարարություն չի արել, երբ գները զրոյական էին: Ոչ ոք առանձնապես չէր անհանգստանում», - ավելացրել է նա:
Եվրոպայում գազի գները կտրուկ բարձրացել են վերջին ամիսներին: Օգոստոսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջ դրանք ավելի քան կրկնապատկվեցին: Պատմական առավելագույնը գրանցվել է հոկտեմբերի 6-ին` 1937 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, որից հետո ֆյուչերսների գները նվազել են:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ երկրներն առաջարկել են հետաքննել գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները
- Եվրոպայում գազի գնի նոր պատմական ռեկորդ՝ 1000 խմ-ի դիմաց 1,455 դոլար
- Ֆրանսիան սառեցնելու է գազի գները