Արհեստական բանականությունը վերստեղծել է Գուստավ Կլիմտի երեք կորած նկարները
Google Arts & Culture հարթակը գործարկել է նոր ինտերակտիվ կենտրոն, որը կոչվում է Klimt vs. Klimt — The Man of Contradictions (Կլիմտ vs. Կլիմտ- Հակադրությունների մարդը), որը թույլ է տալիս ծանոթանալ նկարչի կենսագրությանը, ժառանգությանը, փորձագետների կողմից գրված գիտական հոդվածներին։
artguide.com-ի հաղորդմամբ, այս նախագծի շրջանակներում Կլիմտի 1899 թվականի ստեղծած երեք կորած աշխատանքները վերստեղծվել են արհեստական ինտելեկտի միջոցով:
«Բժշկություն», «Փիլիսոփայություն» և «Իրավագիտություն» կտավներն արվել էր Վիեննայի համալսարանի պատվերով: Բայց պատվիրատուներն աշխատանքները համարել էին «պոռնոգրաֆիկ» և «արատավոր»: Ի վերջո, կտավները վաճառվել էին մասնավոր գնորդի: 1945 թվականին պատերազմի ընթացքում նկարները այրվել էին հրդեհից, և դրանց գոյության միակ տեսողական ապացույցը սև ու սպիտակ լուսանկարներն էին:
Հետազոտողները մաս առ մաս հավաքել են նկարների վերաբերյալ բոլոր հնարավոր տեղեկությունները, ինչը նրանց հնարավորություն է տվել ձևավորել գունավոր պրոֆիլներ, որոնք նկարիչը օգտագործում էր: Արհեստական բանականությունը ստացել է մեծ քանակի տվյալներ, ներառյալ Կլիմտի նկարների ութսուն ամբողջական գունավոր վերարտադրություններ, ինչը հնարավորություն է տվել նկարչի ստեղծագործությունները վերստեղծել գունավոր, նույնիսկ այն ֆրագմենտներում, որոնց մասին բավարար տեղեկատվություն չկար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները