Իրավունք 09:24 08/10/2021 Հայաստան

ՀՔԱՎ. Ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կարևորում է պատվաստման նշանակությունը համավարակի հաղթահարման և հանրային առողջության պահպանման համատեքստում, միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ պատվաստումների կամ ՊՇՌ հետազոտության իրավական կարգավորումներ նախատեսող՝ ՀՀ Առողջապահության նախարարի թիվ 65-Ն հրամանը և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մարդու մի շարք սահմանադրական իրավունքների պաշտպանության, իրավական որոշակիության և համաչափության սկզբունքների տեսանկյունից խնդրահարույց են։

Գրասնյակը տարածած հայտարարության մեջ ներկայացրեկ է հիմնավորումները.

«Այսպես՝ Հրամանով պարտադիր պատվաստման անուղղակի իրավական կարգավորում է նախատեսվում, մինչդեռ պատվաստման հնարավոր բացասական հետևանքների դեպքում հստակ չեն առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմները։

Սրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ նկատելով․ «առողջությանը պատճառված վնասի դեպքում փոխհատուցման առկայությունը իսկապես կարևոր է պարտադիր պատվաստման համակարգի ընդհանուր գնահատման համար»։ 

ԵԽ խորհրդարանական վեհաժողովն էլ, բացի փոխհատուցման մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունից, անհրաժեշտ է համարել նաև, որ քաղաքացիները հստակ տեղեկացված լինեն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և որ ոչ ոք չի կարող ենթարկվել ճնշումների՝ չպատվաստվելու համար։

Նախարարի հրամանը խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Պատվաստումը, ինչպես ցանկացած այլ բժշկական միջամտություն, ենթադրում է անձնական կյանքի միջամտություն, որը պետք է հիմնված լինի անձի ազատ և տեղեկացված համաձայնության հիման վրա։ Այս համատեքստում ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է սահմանվի բացառապես օրենքով, որն էլ հնարավորություն կտա գործարկելու մյուս, այդ թվում՝ փոխհատուցման մեխանիզմները։

ՀՀ Սահմանադրական դատարանը՝ 2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշմամբ  վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որ «որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով»։

Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն էլ ՀՀ օրենսդրական գործընթացի գնահատման համատեքստում դեռևս 2014-ին արձանագրել է, որ ենթաօրենսդրությունը, տվյալ դեպքում՝ Նախարարի հրամանը, պետք է մնա «բացառապես օրենքով նախատեսվածի շրջանակներում» և ուստի՝ չպետք է պարունակի ֆիզիկական անձանց իրավունքների լրացուցիչ սահմանափակումներ կամ լրացուցիչ պարտականություններ։

Այսպիսով՝ Առողջապահության նախարարը չուներ իր կողմից կայացվող իրավական ակտում այնպիսի սահմանափակումներ նախատեսելու լիազորություն, ինչպիսիք կարող էին սահմանվել բացառապես օրենքով։ Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ Նախարարը իրացրել է օրենսդիր մարմնի գործառույթը, ինչը հակասահմանադրական է։

Նման սահմանափակումներ չեն կարող մտցվել ոչ Նախարարի հրամանով, ոչ էլ, առավել ևս, առանձին հայտարարություններով։

Այս համատեքստում մտահոգիչ է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արված հայտարարությունը, որում վարչապետը բառացիորեն նշում է․ «Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որը պատվաստված չլինի»։ 

Ստիպողաբար պատվաստումների այս մոտեցումը բացարձակ անհամարժեք է հանրահռչակվող նպատակներին, ինչպիսին է պատվաստումների՝ հանրային առողջապահության և համավարակին դիմագրավելու հարցում ունեցած նշանակությունը։

Նշենք նաև, որ պատվաստման կամ առնվազն 14-օրյա պարբերականությամբ թեստավորման  պահանջի չկատարման դեպքում կանխատեսելի չէ դրա հետևանքը, քանի որ որևէ այլ իրավական ակտում հետևանքներն ամրագրող կարգավորումներ չեն նախատեսվել։ Հրամանով նախատեսվող սահմանափակումները համաչափ չեն ինչպես ներպետական և միջազգային օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում։ Պատվաստման արդյունավետության մասին ապացույցներով հիմնավորված իրազեկում չի իրականացվում։

Բացի դրանից՝ ինքնին անհասկանալի է, թե ինչ հիմքով է սահմանափակում նախատեսվել «աշխատակիցների» կատեգորիայի նկատմամբ, քանի որ պատվաստումների ենթադրյալ նպատակը հանրային առողջության պաշտպանությունն է, իսկ համավարակը, բնականաբար, չի տարածվում միայն աշխատակիցների միջոցով։ Հարկ է նկատել, որ Նախագծով պատվաստման անուղղակի հարկադրանքից սահմանվող վերապահումները՝ որոշ պաշտոններ զբաղեցնող անձանց հարցում, խտրական մոտեցում է։ Անհասկանալի է, թե ինչ առնչություն ունի պաշտոնի տեսակը համաճարակաբանական որևէ միջոցառման և պետության առողջապահական քաղաքականության հետ։

Ընդհանուր առմամբ հիմնավորված և փաստարկված չէ, թե ինչպես են Հրամանում նախատեսված սահմանափակումները լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը։

Անհասկանալի է նաև ՊՇՌ թեստավորման հենց 14-օրյա պարբերականություն սահմանելը, երբ ենթադրվում է, որ անձը կարող է վարակիչ լինել նաև ՊՇՌ թեստավորումից հետո 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդաբար բոլոր օրերին։ Բացի դրանից՝ խնդրահարույց է ՊՇՌ թեստավորման՝ անձի դրամական միջոցների հաշվին իրականացնելը։  Վերջինիս կիրառումը հատկապես խնդրահարույց է նվազագույն աշխատավարձ ստացող կամ ցածր եկամուտ ունեցող աշխատողների համար, երբ ամսական երկու անգամ թեստավորման արժեքը աշխատավարձի զգալի մասն է կազմում։

Կարևոր է արձանագրել, որ աշխատավարձի հաշվին նման պահանջների կատարումը սեփականությունը, տվյալ դեպքում աշխատավարձը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքի սահմանափակում է: Նկատենք նաև, որ աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: Օրենքով պետք է սահմանվեն նաև աշխատանքից ազատման հիմքերը։

Այսպիսով՝ չնայած նրան, որ պատվաստումը կարևոր նշանակություն ունի համավարակին հակազդելու և հանրային առողջապահության իմաստով, բայց նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին, խնդրահարույց են մարդու իրավունքների տեսանկյունից։

Հաշվի առնելով իրավական ակտի էական ազդեցությունը հանրային առողջապահական ոլորտում, այն  առնվազն պետք է հանրային քննարկման դրվեր, ինչը ևս չի արվել։

Այս և ամբողջական առաջարկում ներկայացված մյուս հիմնավորումներով առաջարկում ենք․
1. անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանը։
2. հետ կանչել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
3. կարգավորումները սահմանել օրենքով»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}