«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն էլ իր անփոխարինելիներն ունի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկինների Հայաստանում կային պաշտոնյաներ, որ իրար հետ կապ չունեցող պետական պաշտոններ էին զբաղեցնում` տարիներով մնալով կառավարման պետական համակարգում ու վայելելով պաշտոնից բխող բոլոր առավելությունները: Այդպիսին էին, օրինակ, Արամ Հարությունյանը` Բուլկի Արամ, Երվանդ Զախարյանը, մի քանի նախարարություն փոխած Դավիթ Լոքյանը, ուրիշներ: Թավշյա Հայաստանում պաշտոններ փոխելու հարցում դեռ չեն գերազանցել Արգիշտի Քյարամյանի կենսագրությունը:
Բայց հիմա նրան մարտահրավեր նետող կա` Բագրատ Բադալյանը: Թավշյա Հայաստանում առաջին պաշտոնը Բագրատ Բադալյանը ստացել է 2018-ին՝ նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, մեկ տարի անց՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, մեկ տարի անց՝ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, մեկ տարի անց՝ հիմա, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Չորս տարում՝ պետական չորս պաշտոն, որից երեքը՝ վարչապետի որոշումներով, մեկը՝ փոխվարչապետի: Սա բացարձակ ռեկորդ է:
Ցավալին այն է, որ ո՛չ աշխատանքի նշանակելիս, ո՛չ ազատելիս հանրությանը չեն տեղեկացնում, թե ինչու նման որոշում կայացվեց. եթե վատ է աշխատել, ու հանել եք, ինչո՞ւ եք վերադարձնում պետական համակարգ` այլ պաշտոնի, եթե լավ էր աշխատում, ինչո՞ւ հեռացրիք պետական համակարգից: Տրամաբանություն չկա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան