Իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են սահմանային իրավիճակի և անվտանգային հարցերում. Սեյրան Օհանյան
«Անվտանգության միջավայրի, ներքին և արտաքին սպառնալիքների գնահատման և ռազմավարական խնդիրների վերանայման ուղղությամբ այսօրվա իշխանությունները ոչ լիարժեք գնահատված և մանիպուլյացիոն պատասխաններ են հնչեցնում»,- Աժ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա պնդեց, որ իշխանությունները հասարակությանը մոլորեցնում են սահմանային իրավիճակի և անվտանգային հարցերի վերաբերյալ նրան հուզող մտահոգություններին արձագանքելիս:
«Այս վերջին քառօրյայի ընթացքում քննարկված հարցերը ցույց տվեցին, որ կառավարությունը չի գտնում այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իր հիմնական աշխատանքն իրականացներ»,- հայտարարեց Օհանյանը:
Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության համար այս իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ նրա երկու պատգամավորները գտնվում են անազատության մեջ և այսօր նրանք ի վիճակի չեն իրենց պատգամավորական պարտականությունները կատարել:
Ըստ Սեյրան Օհանյանի՝ ստեղծված իրավիճակը ստիպում է, որ իրենք համապատասխան միջոցներ ձեռնակեն, որպեսզի կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը ստիպեն հարգել մարդու ազատության իրավունքը և պատգամավորի անձեռնմխելիության առաջնայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան