Վինի Թուխի մասին գրքերից հայտնի կամուրջը վաճառվել է 101 հազար ֆունտով
Անգլիացի գրող Ալան Ալեքսանդր Միլնի Վինի Թուխի մասին գրքերում նկարագրված հայտնի «Կամուրջ դեպի մանրուքների խաղը» 101,25 հազար ֆունտ ստեռլինգով (գրեթե տասը միլիոն ռուբլի) են վաճառել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հազորդել են բրիտանական «Summers Place Auctions» աճուրդային տանը:
«Այո, կամուրջը վաճառվել է 101,25 հազար ֆունտով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Կամուրջը «Ashdown» անտառում Արևելյան «Sussex» կոմսությունում կառուցվել է 1907 թ., և կոչվում է «Posingford Bridge» 1920-ական թվականներին Միլնը որդու ՝ Քրիստոֆեր Ռոբինի հետ միասին այդ կամրջի վրա հորինել են «մանրուքների խաղ» (poohsticks) ։ Մրցակիցները իրենց ձողերը գցում են գետը և սպասում, թե ում փայտիկն է առաջինը հատելու եզրագիծը:
1999 -ին կամուրջը քանդվել է և սկսել փլուզվել հազարավոր այցելուների պատճառով, այնուհետև որոշվել է նոր կամուրջ կառուցել, իսկ հին փայտե կառույցը ապամոնտաժվել և տեղափոխվել է Էշդաուն անտառային կենտրոն, որտեղ այն պահվել է երկար տարիներ: