Վրաստանում պատվաստված ուսուցիչները երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ կհանձնեն
Վրաստանում դպրոցի չպատվաստված կամ մեկ անգամ պատվաստված աշխատակիցները հակամարմինների արագ թեստ կհանձնեն 7 օրը մեկ, իսկ լիովին պատվաստված (երկու դեղաչափով) անձինք` երկու շաբաթը մեկ անգամ PCR մեթոդով: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ստորագրած հրամանագրի մեջ:
«Բացառություն են այն դեպքերը, երբ գոյություն ունի Վրաստանի ԿԳՆ միջնորդություն՝ թեստավորման անհնարինության մասին, կամ հաստատությունում աշխատող անձինք լիովին օգտագործում են հեռակա ուսուցման էլեկտրոնային մոդելը», – նշվում է արդեն իսկ ուժի մեջ մտած հրամանագրում:
Վրաստանի կրթության նախարարությունից հայտնել են, այս պահին պատվաստված է դպրոցի անձնակազմի 68 տոկոսը, և այս գործընթացը շարունակվում է: