Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արդեն հերթական դարձած այցս է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ՝ Որոտանով, Շուռնուխով ու Տաթևի երկրորդ ճանապարհով։
Զրույցներ տարբեր հատվածներում ծառայություն կրող սահմանապահների հետ, դիտարկումներ ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված և շինհրապարակի վերածված Քարահունջ-Որոտան հատվածում։
Ադրբեջանցիները ենթակառուցվածքային մեծ աշխատանքներ են տանում և՛ ռազմական, և՛ քաղաքացիական բնույթի շինությունների կառուցման, տեղակայման ուղղությամբ։
Եղանակային պայմանները մեծ թվով միջոցառումներ իրականացնելու և ուսումնասիրելու հնարավորություն չեն տալիս, սակայն դրանք մյուս կողմից ի ցույց են դնում մառախուղի, ձյան կամ այլ իրավիճակներում առաջացող խնդիրները։
Տաթևի ճանապարհը մեր բոլոր հարցերը ստեղծված իրավիճակում չի լուժելու, բայց դրա գոյությունը, հիմնանորոգումը մի քանի խնդիրներ բնականաբար լուծելու։
Ճանապարհի տարբեր հատվածներում, նախորդ ամսվա համեմատ, մեծ ծավալի աշխատանք էր իրականացված, որ հետագայում վերակառուցումների և նոր արդիականացումների անհրաժեշտություն է ունենալու»։
Հարակից հրապարակումներ`
- Գորիս-Կապան ճանապարհի հատվածը դե ֆակտո տրված է Ադրբեջանին. Աննա Գրիգորյան
- Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել. Տիգրան Աբրահամյան
- Հույս ունեմ, որ ժամանակը կգա և Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը կխոսեն. Տիգրան Աբրահամյան