«Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը այս շաբաթ օրը անվճար է
Հոկտեմբերի 9-ին Երևանի օրվա կապակցությամբ «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների մուտքը կլինի անվճար (աշխատանքային ժամերը` 10:30-16:40): Էրեբունու պատմական և հնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ բացի այդ, ժամը 11:00-ից մինչև 12:00-ն Էրեբունի և Շենգավիթ թանգարաններին կից ուսումնական պեղավայրերում դպրոցահասակները կարող են անվճար մասնակցել «Արի պեղենք միասին» կրթական ծրագրին և հնագետի օգնությամբ իրականացնել «պեղումներ» և հայտնաբերել հետաքրքիր գտածոներ:
Այցելուները Կարմիր բլուր հնավայրում ժամը 11:00-ից մինչև 14:00-ն կարող են ականատես լինել հայ-ավստրիական հնագիտական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական պեղումներին, ձեզ հետաքրքրող հարցերն ուղղել հենց հնագետներին:
Էրեբունի թանգարանից տեղեկացնում են նաև, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով «Էրեբունի», «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» արգելոց-թանգարանների անվճար այցելություններն իրենց մեջ չեն ներառելու էքսկուրսիոն ծառայությունները: Դրանք գործելու են միայն նախօրոք ամրագրված էքսկուրսիաների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները